Բայդենը ներողություն է խնդրել աֆրոամերիկացիների միանման լինելու վերաբերյալ իր ասածների համար
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը ներողություն է խնդրել աֆրոամերիկացիների հանրակցությունում բազմազանության բացակայության վերաբերյալ իր արտահայտության համար:
Ավելի վաղ տված հարցազրույցում Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իսպանալեզու էթնիկ խումբը տարբերվում է «անհավանական բազմազանությամբ՝ ի տարբերություն աֆրոամերիկացիների:
Նախագահ Դոնալդ Թրամփը իսկույն քննադատել է իր առաջիկա մրցակցին՝ հայտարարությունը համարելով վիրավորական:
«Ավելի վաղ ես արտահայտվել եմ աֆրոամերիկացիների եւ իսպանալեզու քաղաքացիների հանրակցություններում բազմազանության վերաբերյալ եւ այժմ ցանկանում եմ դա պարզաբանել: Ես բնավ նկատի չեմ ունեցել, որ աֆրոամերիկացիները միասեռ զանգված են՝ ո՛չ իրենց նույնականությամբ, ո՛չ իրենց խնդիրներով, ընդհանրապես ոչ մի ձեւով»,-գրել է Բայդենը Twitter-ում»:
Բացի այդ, օգոստոսի 6-ին Բայդենը խոսքակռվի մեջ է ընկել աֆրոամերիկացի լրագրողի հետ, որը քաղաքական գործչին հարցրել է, թե նա արդոք անցել է ճանաչողական թեստ: Դրանից առաջ գործող նախագահ Թրամփը բազմիցս հրապարակորեն մատնանշել է իր մրցակցի տարիքը (Բայդենը 77 տարեկան է, Թրամփը՝ 74) եւ կասկած հայտնել նախագահի պաշտոնի համար նրա մտավոր պիտանիության հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: