ԱՄՆ-ը Տայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի
ԱՄՆ-ը պատրաստվում է Տայվանին մատակարարելու առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ՝ ծովի մակերեւույթի հսկման համար: Ինչպես օգոստոսի 7-ին հաղորդել է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արդեն հավանություն է տվել գործարքին: Ներկայումս Վաշինգտոնը եւ Տայբեյը բանակցություններ են վարում դրանց հանդերձման համար զինամթերքի անվանացուցակի շուրջը:
SeaGuardian անօդաչուներն ամերիկյան Predator բազմանպատակային համալիրի տարբերկաներից մեկն են, դրանք ունակ են օդում գտնվելու 48 ժամ եւ կատարելու ավելի քան 11 հազար կիլոմետր հեռվությամբ թռիչքներ: Այժմ Տայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող անօդաչուներն ունեն շուրջ 200 կիլոմտր հեռվություն: ԱՄՆ-ը պահպանում է Տայվանին արդի սպառազինությունների գլխավոր մատակարարի դերը:
Հուլիսին Պետդեպարտամենտը հվանություն է տվել Տայվանին Patriot PAC-3 համակարգերի արդիականացման համար սարքավորանքի հնարավոր վաճաքին, գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 620 միլիոն դոլար: 2019 թվականին ԱՄՆ-ում հավանության է արժանացել Տայբեյին գրեթե 2 միլիարդ դոլար գումարի М1А2 Abrams տանկերի պոտենցիալ վաճառքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: