Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցուցաբերել պայթյունը հետաքննելու հարցում:
«Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», – ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստակոնֆերանսին, որը Ֆրանսիայի կողմից կկազմակերպվի կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք օգնությունը: