Ուժեղ պայթյուն Սոմալիի մայրաքաղաքում. կան զոհեր
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 14-ը վիրավորվել են:
«Դա, հավանաբար, ականապատված մեքենա է եղել, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը Հիմա վիրավորներին են տեղափոխում»,- ասել է Սոմալիի նախագահ Աբդուլլահի Մոհամեդը:



