Բաժիններ՝

Հնդկաստանում կործանված ինքնաթիռը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել

Հնդկաստանի Air India Express ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը նախօրեին վթարվել է Կերալա նահանգում, երկու անգամ փորձել է վայրէջք կատարել և սկսել է իջնել թռիչքուղուց մոտ հազար մետր հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Հնդկաստանի օդանավակայանների վարչությունից:

«Ի սկզբանե օգտագործվել է 28-րդ թռիչքուղին, և վայրէջքի առաջին փորձի ժամանակ օդաչուն չէր կարողացել տեսնել այն։ Նա խնդրել է 10-րդ թռիչքուղին»,- նշել է վարչության ներկայացուցիչը։

Օդային երթևեկության դիսպետչերի տվյալների համաձայն՝ օդանավակայանի տարածքում վայրէջքի ժամանակ անձրև է տեղացել, օդանավի վայրէջքի ժամանակ տեսանելիությունը եղել է 2000 մետր:

Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հնդկական Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, Կերալա նահանգի օդանավակայանում: Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու: Հիվանդանոցներում է գտնվում 149 մարդ, նրանցից 22-ը ծանր վնասվածքներ են ստացել։

Օդանավում ընդհանուր առմամբ եղել է 190 մարդ, այդ թվում՝ 174 մեծահասակ, 10 երեխա, երկու օդաչու և անձնակազմի 4 անդամ: Այդ չվերթով հայրենիք էին վերադառնում հնդիկները, որոնք արտասահմանում էին մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս