Բաժիններ՝

Բայդենը պլանավորում է 280 մլն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի ամար. Reuters

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի շտաբը: Գործակալության տեղեկություններով՝ քարոզարշավը կտարածվի 15 նահանգներում, որոնց թվում են Միչիգանը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Արիզոնան եւ Ջորջիան, 60 միլիոն դոլար պլանավորված է ծախսել ինտերնետում:

Ինչպես նշել է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը, այդ պլաններն արտացոլում են «հարձակման գնալու» եւ Բայդենին որպես օգնելու պատրաստ առաջնորդ ցույց տալու ցանկությունը, որը տարբերվումէ իր ընդդիմախոս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից: «Այս ընտրություններն իսկական հանրաքվե են Դոնալդ Թրամփի եւ (նոր տիպի կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության համավարկի) եւ տնտեսության հարցերում նրա անհաջող ղեկավարման հարցերի շուրջը»,- հայտարարել է նա:

ԱՄՆ-ի նախագահի հերթական ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից թեկնածուն, ինչպես սպասվում է, կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս