Բաժիններ՝

СOVID-19-ով վարակվածներից թիվն աշխարհում գերազանցել է 19 միլիոնը

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հասել է 19 մլն 89 հազար 364-ի՝ մեկ օրում ավելանալով 336 հազար 447-ով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը: Օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հայտնաբերված հիվանդացածների թիվը կազմել է 272 917: Վիրուսի հետ կապված հիվանդության զոհերի թիվն աշխարհում կազմել է 714 744՝ օգոստոսի 6-ի առավոտվա դրությամբ արձանագրված 706 761-ի դիմաց: Համավարակի սկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն վարակվածներ գրանցվել են ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Հնդկաստանում:

Միացյալ Նահանգներում միագումար հայտնաբերվել է 4 մլն 883 հազար 582 հիվանդացած (մեկ օրվա աճը՝ 59 692), մահացել է 160 104 (աճը՝ 1855), բուժվել է գրեթե 1,6 մլն մարդ: Բրազիլիայում վարակվածների թիվը հասել է 2 մլն 912 հազար 212-ի (աճը՝ 53 139), մահացել է 98 493 (աճը՝ 1237-ով), բուժվել՝ 2,23 մլն մարդ: Հիվանդների քանակով երրորդ տեղում մնում է Հնդկաստանը:

Մեկ օրում վարակվածներից թիվն այնտեղ աճել է ավելի քան 60 հազարով եւ հասել 2 մլն 27 հազար 74-ի, մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 886-ով՝ մինչեւ 41 485, ապաքինվել է ավելի քան 1,37 մլն մարդ: Մահացածների թվով երրորդ տեղում Մեքսիկան է, որտեղ համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի զոհ է դարձել 50 517 մարդ, օրական աճը կազմել է 819, վարակվել է գրեթե 462 690, ապաքինվել է ավելի քան 365 հազար մարդ: Worldometer-ի տեղեկատվության համաձայն, մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչի հաշվով կազմել է 92,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչության հաշով մահացել է 492 մարդ, Բրազիլիայում՝ 464, Հնդկաստանում՝ 30, Մեքսիկայում՝ 391, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս