Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առևտարկան գործարքի կնքումը

Brexit-ի արդյունքներով Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրական համաձայնությունը դեռ հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերին: Այդ մասին օգոստոսի 7-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը:

«ԻՆչ վերաբերում է Brexit-ին (…) մենք համոզված ենք մնում, որ գործարքը կհաջողվի կնքել սեպտեմբերին»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջը երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները: Այդ ընթացքում կողմերը պետք է համաձայանեցեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի մասին փաստաթուղթը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրիս Ջոնսոնը հույս է հայտնել, որ ապագա համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն դա տեղի չի ունեցել: Գործարքի շուրջը բանակցությունների հերթական լիաձեւաչափ փուլի սկիզբը նախատեսված է օգոստսի 17-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս