Ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում հայտարարել է մի շարք առանցքային ուղղություններով Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նույնպես այստեղ եմ՝ ԵՄ և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու համար։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգետիկայից մինչև տնտեսություն»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կանցկացնի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Հուլիսի 2-ին Ֆոն դեր Լեյենը ժամանելու է Հայաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031