Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «առանց որևէ կասկածների» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։
Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:
Խաղաղ օվկիանոսի եւ Արեւելաչինական ծովի մակերեւույթը Ճապոնիայի մի շարք ափամերձ շրջաններում օգոստոսին տաքացել է մինչեւ առավելագույն բարձր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, մարտ ամսվա սկզբին դրանք դադարեցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական և տնտեսական կապերը:
Ավստրալիայի տնտեսությունը 2-րդ եռամսյակում 7 տոկոսով անկում է արձանագրել առաջին եռամսյակի համեմատությամբ:
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Այս մասին երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների ու դասախոսական կազմի առջև ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի, նաև՝ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնք ավելի են խորացրել լարվածությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները եւ մյուս երկրների ինքնաթիռները կկարողանան ուղիղ թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ միջազգային ավիահաղորդակցությունը ութ երկրների հետ, Ռուսաստանը դրանց թվում չկա:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իր սպանությանը, այժմ դիպակահարներ են որոնում, որոնք կկարողանան դա անել։
Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում:
Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը Ռուսաստանի ամենավտանգավոր ռազմական ինքնաթիռն է:
Ճապոնիայի նոր վարչապետի թեկնածության համար քվեարկությունն ազգային խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել քաղաքի մի շարք հուշարձաններ հանելու Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի առաջարկությունը, որոնց թվում են՝ ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանները:
Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով:
Մալիում սեպտեմբերի 1-ին մասնավոր կլինիկա են տեղափոխել երկրի տապալված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային:
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները Սինձո Աբերի պաշտոնաթողությունից հետո տեղի կունենան սեպտեմբերի 14-ին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) հաղորդել է Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) հայեցակարգի գերձայնային թեւավոր հրթիռի երկու նախատիպերի փորձարկումների փուլերից մեկի հաջողությամբ ավարտվելու մասին։
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը:
Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը տեղի կունենա ոչ այն պահին, երբ բնակչության համատարած պատվաստում կատարվի, այլ երբ մարդիկ սովորեն ապրել վիրուսի հետ:
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում սկսվել են կորոնավիրուսի դեմ SARS-Cov-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա մյուս պետությունների համար:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կլուծի այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափերում։
Գերմանիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների առնչությամբ, բայց ինքնուրույն է լուծելու էներգամատակարարման հարցերը:
The Global Times չինական թերթը սեպտեմբերի 1-ին նախազգուշացրել է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին զինված հակամարտության դեպքում հնդկական զորքերն ավելի լուրջ կորուստներ կկրեն, քան 1962 թվականի սահմանային պատերազմի ընթացքում։
Հունգարիայի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում է Շենգենյան գոտու ամբողջականությունը:
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ:
Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է տեղի է ունեցել ընդդիմության եւ կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմնակիցների միջեւ. երկու կողմերը նշել են ընտրություններում իրենց հաղթանակը:
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են: