4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքում
Ստամբուլի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Շատախ (Չաթաք) շրջանի Աքչաբյուք գյուղի մերձակայքում: Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3.9 բալ:
Վերհիշյալ ինստիտուտին զուգահեռ երկրաշարժի մասին հայտնել է նաև Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD): Ըստ «AFAD»-ի՝ Աքչաբյուք գյուղի մերձակայքում գրանցված ցնցման ուժգնությունը եղել է ոչ ավել քան 3.6 բալը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

