Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն պաշտոնաթողության դիմում է ներկայացրել նախագահ Սերջո Մատարելլային, պետության ղեկավարը նրան առաջարկել է շարունակել պարտականությունների կատարումը։
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու։ Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ։
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել է նոր կառավարությունը, որը կազմել են աջ լիբերալ Բարենորոգումների կուսակացությունը եւ Ցենտրիստական կուսակցությունը:
Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով:
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների եւ տոպեդների մշակման համար:
Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակն էականորեն չի տարբերվում:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի օրոք կարող են մինչեւ որոշակի աստիճան բարելավվել, սակայն Վաշինգտոնը մտադիր չէ թուլացնել ռազմավարական ճնշումը Պեկինի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը:
Չինաստանի ծովային ոստիկանությունը (առափնյա պահպանությունը) փետրվարի 1-ից լիազորություններ կստանա կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության պաշտպանության համար:
Moderna Inc-ը հայտնել է, որ իր COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների:
Հունաստանը 2.8 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Ֆրանսիայի հետ՝ ձեռք բերելու 18 Rafale կործանիչներ, քանի որ հարևան Թուրքիայի հետ լարվածությունը շարունակում է բարձր մնալ:
Մոզամբիկի գրեթե 7 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տներն «էլոիզա» արեւադարձային փոթորկի պատճառով, որն անցած հանգստայն օրրին մոլեգնել է երկրում եւ հարուցել հորդառատ տեղատարափներ, հեղեղումներ եւ ավերումներ:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
«Տարբերակներ շատ կան, թե ինչու կարող է Մակունցը նշանակվել (ես դրա տակ ինչ-որ բացասական իմաստ չեմ դրել): Կարծում եմ, որ սա կարող է լինել նաև քաղաքական «Exit strategy»՝ երբ ղեկավարը հեռանում է, իր թիմի անդամներին, ամեն մեկին փորձում է ինչ-որ մի տեղ տեղավորել՝ փոքր-ինչ շեղելով իրական պրոցեսներից: Այլ նշանակություն էլ, բնականաբար, կարող է ունենալ, բայց ես այդ դավադրությունների տեսություններին չեմ ուզում հավատալ»:
Ամստերդամում առնվազն 190 մարդու են ձերբակալել անկարգություններին մասնակցելու կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կառավարության միջոցառումների դեմ սկսված ցույցերի ժամանակ: Այդ մասին հաղորդել է քաղաքի ոստիկանությունը:
Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը:
Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան:
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է Ռուսաստան:
Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին, եզրակացնելով, որ Ստեփանակերտի կարգավիճակի հարցը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության:
Հունվարի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Նոր Բրիտանիա կղզում:
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը։
Մենք Մինսկի խմբի «любимчик»-ն էինք, որովհետև կարողանում էինք բանակցել. Արմեն Աշոտյան
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ:
4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ:
Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս – արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում: