Բաժիններ՝

Ավստրալիան և Նոր Զելանդիան հանդես են եկել Չինաստանի դեմ պատժամիջոցների պաշտպանությամբ

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտգործնախարարությունների ղեկավարները մարտի 23-ին հանդես են եկել այն պատժամիջոցների պաշտպանությամբ, որոնք մարտի 22-ին Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կանադան եւ ԱՄՆ-ը սահմանել են Չինաստանի պաշտոնյաների եւ մեկ կազմակարպության նկատմամբ, որոնք մասնակից են մարդու իրավունքների՝ իրենց վերագրվող խախտումներին։

«Ավստրալիան եւ Նոր Զելանդիան ողջունում են (ՉԺՀ-ի նկատմամբ) միջոցները, որոնք ձեռնարկել են Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, Կանադան եւ Միացյալ Նահանգները»,- նշված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի եւ Նոր Զելանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նանաիա Մահութայի համատեղ հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ ընդգծված է, որ «Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կառավարությունները լուրջ մտահոգություն են հայտնում» Սինցզյանում (Մինցզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում) էթնիկ ույղուրների եւ այլ մուսուլման փոքրամասնությունների դրության պատճառով»:

Չինաստանի մի շարք պաշտոնյաների եւ մեկ կազմակերպության նկատմամբ պատժամիջոցները մարտի 22-ին սահմանվել են Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի 27 երկրների, Կանադայի եւ ԱՄՆ-ի կողմից «Սինցզյանում ույղուր մուսուլման փոքրամասնության հալածանքների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս