Եվրամիության յուրաքանչյուր 5–րդ բնակչի տարիքը կազմում է 65 և ավելի
Եվրամիության անդամ երկրների բնակիչների 20,6 տոկոսի տարիքը 2020 թվականին կազմել է 65 տարեկանից ոչ պակաս: Այս ցուցանիշը 3 տոկոսային կետով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ: Այս տվյալները հրապարակել է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։
Եվրամիությունում առավել տարիքով բնակչությամբ երկրներն են Իտալիան (65 եւ բարձր տարիքի մարդկանց բաժինը՝ 23,2 տոկոս), Հունաստանը եւ Ֆինլանդիան (22,3-ական տոկոս), Պորտուգալիան (22,1 տոկոս),Գերմանիան (21,8 տոկոս) եւ Բուլղարիան (21,6 տոկոս): Իրենց հերթին Իռլանդիան (14,4 տոկոս) եւ Լյուքսեմբուրգը (14,5 տոկոս) ամենաերիտաարդ բնակչությամբ պետություններն են Եվրամիությունում: Ժողովրդագրական խնդիրները Եվրամիությունում, մասնավորապես ծերացումը եւ բնակչության կրճատումը, ընդունում են պաշտոնական մակարդակով:
Այսպես, Եվրահանձնաժողովի՝ անցյալ տարվա հունիսին թողարկված «Ժողովրդագրական փոփոխությունների հետեւանքները» (The Impact of Demographic Change) զեկույցի համաձայն՝ 2070 թվականին Եվրամիությունում աշխատունակ տարիքի մարդկանց քանակը կկրճատվի 18 տոկոսով, իսկ 65 եւ բարձր տարիքի բնակիչների բաժինը կավելանա մինչեւ 30,3 տոկոս: Մինչդեռ Եվրամիության ամբողջ բնակչությունը կկազմի համաշխարհայինի 4 տոսից ոչ ավելին, թեեւ 1960 թվականին այդ ցուցանիշը կազմել է գրեթե 12 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: