Թրամփը կարծում է, որ Բայդենը պետք է ավարտի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է անհապաղ վերսկսի արգելապատի կառուցումն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին անօրինական միգրանտների հոսքի հետ կապված ճնաժամի լույսով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախկին ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 21-ին։
Հանրապետականի վարկածով՝ իրեն հաջողվել էր սահմանի հուսալի պահապանություն ապահովել, իսկ Բայդենի վարչակազմը «մի քանի շաբաթում ազգային հաղթանակը վերածեց ազգային աղետի»: Ինչպես կարծում է Թրամփը, ԱՄՆ-ի գործող ղեկավարի օգնականները պետք է ընդունեն լիակատար պարտությունը»: «Նրանց գործողությունները հանգեցնում են մարդկանց մահվան, ողբերգական իրադարձությունների»,- ընդգծել է նա:
ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտարարել է, որ նոր վարչակազմը «պետք է անհապաղ ավարտի արգելապատի կառոուցումը»: Նրա կարծիքով՝ այդ արգելքն այժմ կարելի կառուցել վերջացնել «մի քանի շաբաթում»:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասն ավելի վաղ նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային թվով անօրինական միգրանտների ժամանանը Լատինական Ամերիկայի երկրներից: Նա մարտի 21-ին վստահություն է հայտնել, որ տեղի ունեցողի հիմնական պատճառներից մեկը անօրինական միգրանտների ժամանակավոր տեղավորման ենթակառուցվածքի մասնակի վերացումն է Թրամփի վարչակազմի որոշմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: