Բաժիններ՝

COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով հնդկական քաղաքում մեկուսացման ռեժիմ է սահմանվել

Հնդկաստանի Մախարաշտրա նահանգի Ամալներ քաղաքում մեկուսացման եռօրյա խիստ ռեժիմ են սահմանել, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մախարաշտրան առաջատար է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով: Վերջին տվյալների համաձայն՝ նահանգում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում ավելի քան 178 հազար վարակված անձ: Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 25, 8 հազարով: Համավարակի տարածման ամբողջ ընթացքում սա նահանգում մեկ օրում հաստատված դեպքերի ամենամեծ թիվն է:

Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության փոխնախարար Ռաջեշ Բհուշանը հայտնել էր, որ կառավարության՝ Մախարաշտրա ուղարկած բժիշկները այնտեղ հայտնաբերել են համավարակի երկրորդ ալիքի սկիզբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031