Բաժիններ՝

Սենատը Մարտին Ուոլշին հաստատեց ԱՄՆ-ի աշխատանքի նախարար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 22-ին Մարտին Ուոլշին հաստատել է երկրի աշխատանքի նախարարի պաշտոնում: Ինչպես հայտնել է օրենսդիր մարմնի վերին պեալատի մամուլի ծառայությունը, Ուոլշի օգտին արտահայտվել է 68 օրենսդիր, դեմ՝ 29-ը։

Մոտ ժամանակներս Ուոլշը, որը 2014 թվականից զբաղեցրել է Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) քաղաքագլխի պաշտոնը, երդում կտա որպես ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ղեկավար: Ինչպես իր հերթին նշել է Washington Examiner թերթը, Ուոլշի թեկնածության հաստատմամբ նախագահական նոր կաբինետում բոլոր հիմնական թափուր պաշտոններն զբաղեցվել են, ինչն օրենսդիրներին հնարավորություն է ընձեռում այժմ կենտրոնանալու այն թեկնածուների քննարկմանը, որոնք առաջադրված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց տեղակալների եւ օգնականների պաշտոններում, ինչպես նաեւ վարչակազմի այլ պաշտոններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս