Բաժիններ՝

ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել և աշխուժացնել գործընկերությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն

ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել եւ աշխուժացնել գործընկերությունը Հյուսիսատլգանտյան դաշինքի շրջանակներում: Մարտի 23-ին այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո։

«Ես ժամանել եմ այստեղ, որպեսզի ԱՄՆ-ի անունից հայտնեմ մեր խիստ հավատարմությունը դաշնակիցներին: ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել գործընկերությունն ամենից առաջ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ, աշխուժացնել այն, ինչպես դա եղել է նախկինում»,- ասել է նա եւ ընդգծել, որ եկել է շրջադարձային պահը Հյուսիսատլանտյան դաշինքի զարգացման գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ նախագահ Ջո Բայդենի գալով ՆԱՏՕ-ում հայտնվել է բացառիկ հնարավորություն նոր գլուխ սկսելու անդրատլանտյան հարաբերություններում:

ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարությունների ղեկավարները մարտի 23-ին Բրյուսելում կանցկացնեն առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցչի՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ: Ինչպես մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գլխավոր թեմաները կդառնան դաշինքի վերակառուցման քննարկումը «ՆԱՏՕ-2030» հայեցակարգի շրջանակում, որը պետք է կազմակերպությանը նախապատրաստի «ապագայի մարտահրավերներին», քննարկումները Աֆղանստանից զորքերի դուրսբերման խնդիր շուրջը, ինչպես նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս