Բաժիններ՝

Հնդկաստանը և Չինաստանը պատրաստվում են Լադաքի իրադրության շուրջը բանակցությունների նոր փուլի

Հնդկաստանը եւ ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բնակցությունների անցկացման Լանդաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման եւ երկկողմ սահմանի այդ հատվածում դրության նորմալացման շուրջը: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրներ։

«Փանգոնգ Ցո լճից Հնդկաստանի բանակի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանկի ստորաբաժանումները հաջող դուրս հանելուց հետո երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները պլանավորում են այս շաբաթ քննարկել Գոգրայի շրջանից եւ Դեփսանգի հովտից զորքերի հետքանշման գրաֆիկը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրների խոսքը:

Անցյալ շաբաթ կայացել են Հնդկաստանի եւ Չինաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաները Լադաքի իրադրության խաղաղ կարգավորման հարցերի շուրջը: Դրանց մասնակիցները գոհունակություն են հայտնել զորքերի փոխադարձ հետքաշման գործընթացից եւ քննարկել են Լադաքի իրադրության նորմալացման հետագա կոնկերտ քայլերը:

Այս ամսին ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը եւ Նյու Դելին պետք է ձեռնպահ մնան դիմակայությունից եւ երկխոսության միջոցով վերջնականապես կարգավորեն սահմանային վեճերը: Իրադրությունը հնդկա-չինական սահմանի Լադաքի միութենական տարածքի շրջանում սրվել է այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների մասնակցությամբ:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ, եղան զոհեր: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանն անցացրեցին մի շարք բանակցություններ զինվորական եւ դիվանագիտական մակարդակներով: Փետրվարի 10-ին կողմերն սկսել են զորքերի փոխադրաձ հետքաշումը Փանգոգ Ցո լճից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս