Բաժիններ՝

ԱՀԿ-ում COVID-19-ի ի հայտ գալը կապում են Չինաստանում կենդանիների վաճառքի հետ. Bloomberg

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները կարծում են, որ նոր կորոնավիրուսի առաջացումը կարող է կապված լինել Չինաստանում կենդանիների վաճառքի հետ: Այդ մասին ասված է այն նյութում, որը մարտի 21-ին հրապարակել է Bloomberg գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ այս շաբաթ, ինչպես սպասվում է, կհրապարակվի այն զեկույցը, որի պատրաստմանը մասնակցել են ԱՀԿ-ի՝ ավելի վաղ Ուհան այցելած փորձագետները: Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում ներկայացված եզրակացությունները «կլինեն բնավ ոչ վրեջնական»: Փաստաթղթում իբր կբերվի վարկած, որի համաձայն նոր կորոնավիրուսը կարող է առաջացմամբ նման լինել այն վիրուսին, որն առաջացնում է սուր ծանր շնչառական համախտանիշ:

Դրա սկզբնական աղբյուրներ են եղել չղջիկները, մարդկանց այն անցել է ոչ մեծ կաթնասունների՝ հիմալայական ցիվետների միջոցով, ասված է նյութում:

Հրապարկաման մեջ բեվրած է բրիտանացի կենդանաբան Փիտեր Դասզաքի խոսքը, որն ԱՀԿ-ի ղեկավարության ներքո մյուս մասնագետների թվում այցելել է Չինաստան: Նա հայտնել է, որ Ուհանի շուկայում վաճառել են կենդանիններ, որոնք կարող էին նոր կորոնավիրուսով վարակված լինել չղջիկներից եւ այն փոխանցել մարդուն:

Ավստրալացի մանրէաբան Դոմինիկ Դուայերը, որը նույնպես մտնում էր Չինաստան այցելած փորձագետների խմբի մեջ, ենթադրել է, որ նոր կորոնավիրուսը կարղ էր տարածվել դրանով վարակված կենդանուց, որը գտնվել է Ուհանում: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան էին ժամանել հունվարի 14-ին նոր տիպի կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար:

Այցի ընթացքում փորձագետները եղել են Ուհանի ծովամթերքների շուկայում, որտեղ 2019 թվականի դեկտեմբերին առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի բռնկումը, քաղաքի մի շաք ինֆեկցիոն հիվանդանոցներում, ինչպես նաեւ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս