ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ են տարել Իրաք
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս – արեւելքի շրջաններից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ են տարել հարեւան Իրաք՛ մարտի 23-ին այդ մասին հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ։
Գործակալության հաղորդման համաձայն՝ «ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր առավոտյան Սիրիայի հանքավայրերից գողացված նավթով 300 ցիստեռն են ուղարկել Իրաքի տարածք»:
Պնդվում է, որ վերջին ամիսներին սիրիա-իրաքյան սահմանն են հատել «տասնյակ ավտոշարասյուններ» Սիրիայի Հասեքե նահանգում արդյունահանված նավթով: Սիրիայի Հասեքեի, Դեյր Զորի եւ Ռաքայի նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս – արեւելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի Ժողովրդավարական ուժերի» կողմից, որոնք աջակցություն են ցույց տալի ԱՄՆ-ին:
2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն ինը ռազմակայան է ստեղծել այդ շրջանում: Դրանցից չորսը գտնվում են Դեյր Զորի նավթի հանքավայրերի մոտ եւ եւս հինգը՝ հարեւան Հասեքեի նահագնում, որը համարվում է Սիրիայի շտեմարանը:
2019 թվականի վերջին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել այն պլանին, որի համաձայն Սիրիայում կմնան մի քանի հարյուր ամերիկացի զինծառայողներ, որոնց գլխավոր խնդիրներից մեկը կլինի վերահսկողության ապահովումը նավթի հանքավայրերի նկատմամբ երկրի հյուսիս – արեւելքում եւ արեւելքում: Մինչդեռ Դամասկոսում ԱՄՆ-ի զինված ներկայությունը դիտում են որպես ապօրինի օկուպացում, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական հարստությունների կողոպուտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: