Կոլորադոյում հրաձգության ժամանակ զոհվածների թիվը հասել է 10-ի
Առնվազն 10 մարդ է զոհվել Կոլորադոյի նահանգում սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Մարտի 22-ին համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Բոուլդեր քաղաքի ոստիկանական վարչության Twitter-ում։
«Զոհվել է 10 մարդ»,- նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ հրաձգության զոհ է դարձել առնվազն վեց մարդ, որոնց թվում իրավապահ մարմինների աշխատակիցը, որն շտապել էր պատահարի վայր: Ոստիկանները զոհերի ստույգ թիվը չեն նշել այնքան ժամանակ, մինչեւ չեն հայտնել զոհվածների հարազատներին: Քաղաքի ոստիկանական վարչության ներկայաէ Բոուլդերի ոստիկանական վարչության պետ Մարիս Հերոլդը, խոսքը վերաբերում է 51-ամյա ոստիկան Էրիկ Թելլիին, որն առաջինն է ժամանել հրաձգության կապակցությամբ կանչին: Հերոլդը նաեւ հավաստել է, որ ենթադրյալ հանցագործը ձերբակալված է: Հրաձիգի դրդապատճառներն անհայտ են, նրա ինքնությունը չեն հայտնում:
Ոստիկանական վարչության ղեկավարի խոսքով՝ միջադեպի հետաքննությունը կարող է զբաղեցնել մի քանի օր: Անհայտ անձը մարտի 22-ին կարակ է բացել King Soopers սուպերմարկետի մոտ: Ավելի ուշ նա տեղափոխվել է խանութի շենք: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իրազեկված է պատահարի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: