ՄԱԿ-ում 2021 թվականին համաշխարհային տնտեսության 4,7 տոկոսով աճ են կանխատեսում
2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարող է անցյալ տարվա համեմատությամբ կազմել 4,7 տոկոս: Այս կանխատեսումը բովանդակում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD)՝ մարտի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցը։
«Համաշխարհային տնտեսությունն, ինչպես սպասվում է, այս տարի կաճի 4,7 տոկոսվ»,- ասված է հետազոտության մեջ: Դրա հեղինակները հիշեցնում են, որ այդ թվերը բարձր են 2021 թվականի համար կանխատեսումներից, որոնց մասին խոսք է գնացել սեպտեմբերին (4,3 տոկուս): Սպասումների բարելավումը, նրանց խոսքով՝ «բացատրվում է ավելի ուժգին վերակագնմամբ Միացյալ Նահանգներում», որտեղ նշվել է «առաջընթաց (կորոնավիրուսի դեմ) պատվաստանյութերի կիրառման գործում» եւ վերջերս հայտարարվել է 1,9 տրիլիոն դոլարի ծավալով տանտեսության խթանման միջոցների մասին:
Դրա հետ մեկտեղ, փորձագետների գնահատումներով՝ 2021 թվականի վերջին համաշխարհային տնտեսությունը պակաս է կհաշվի ավելի քան 10 տրիլիոն դոլար, որը նա կարող էր ստանալ աճի այն միտումների պահպանման դեպքում, որոնք աշխարհում կային մինչեւ կորոնավիրուսի համավարակը: Զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում աշխարհում պահպանվող «բազմակողմ համագործակցության թուլության» եւ «անհավասարության խնդիրներով զբաղվելու» ցանկության բացակայության վրա, ինչը վատթարացնում է հաջող զարգացման հեռանկարները: «Առանց չհավասարակշռված վերականգնման ուղեգծի փոխման նոր ցնցումների նկատմամբ խոցելիությունը եւ անվտանգության բացակայությունը շատերի համար նոր կանոնավորություն կդառնան»,- կարծում են UNCTAD-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: