Բաժիններ՝

Բուլղարիան մարտի 22-ից համընդհանուր կարանտին կսահմանի

Բուլղարիայի սանիտարական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երկրում կորոնոավիրուսով վարակվածների կտրուկ աճի պատճառով: Առողջապահության նախարար Կոստադին Անգելովը հայտնել է, որ համընդհանուր կարանտինը սահմանվում է մարտի 22-ից տասն օրով։

«Երկրում իրավիճակը շարունակում է վատթարանալ, հիվանդացածների քանակն աճում է, դա հարկադրում է սահմանափակիչ միջոցներ մտցնել ազգային մակարդակով: Դրանք կսահմանվեն տասն օրով՝ երկուշաբթի օրվանից»,- պատմել է Անգելովը: Մասնավորապես, երկրի տարածքում մարտի 22-ից դադարեցվում են հասարակական սննդի հաստատությունների աշխատանքը, հասարակական միջոցառումները, մարզական, մշակութային եւ ժամանցային միջոցառումները:

Փակվում են խոշոր առեւտրական կենտրոնները, դադարեցվում է թատրոնների եւ կինոթատրոնների աշխատանքը, ինչպես նաեւ դադարում են աշխատել դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի դրանից, Անգելովի խոսքով՝ նախատեսվում են նաեւ այլ միջոցներ:՛ Բուլղարացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 4 201 նոր դեպք, ինչը 173-ով պակաս է, քան մեկ օր առաջ: Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 291 769-ի: Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 136 հիվանդ, մահացու վախճանների թիվը հասել է 11 715-ի: Ներկայումս հիվանդանոցներում բուժման մեջ է 7 804 հիվանդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, նրանցից 609-ը գտնվում է ինտենսիվ թերապտայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս