Բաժիններ՝

Թրամփի նախկին խորհրդականը հայտարարել է, որ Բայդենի թուլությունն սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը

Միայցյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը դժվարությամբ է հարցազրույցներ տալիս եւ թուլություն է դրսեւորում, դա սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի համար: Մարտի 20-ին Fox News հեռուստաաալիքի եթերում այդ կարծիքն է հայտնել Սթիվեն Միլլերը, որն ավելի վաղ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն էր։

«Մեր հակառակորդներն ամբողջ աշխարհում՝ Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան եւ Չինաստանը, հետեւում են ԱՄՆ-ին եւ այն բանին, թե ով է ներկայացնում երկիրը՝ նախագահին, որը չի կարող անվնաս հարցազրույց տալ առանց հուշաթերթիկի եւ ընկնում է՝ բարձրանալով օդանավասանդուղքով՝ ոչ մեկ, ոչ երկու, այլ երեք անգամ: Դրան տխուր է նայել: Դա ինձ բավականություն չի պատճառում»,- ասել է Միլլերը:

«Դա ծիծաղելի չէ, այլ չափանզանց լուրջ է»,- հավելել է նա:

«Նրանք բացահայտորեն ծիծաղում են մեզ վրա, նախագահ Բայդենի վրա: Դա նվաստացուցչ է»,- ընդգծել է Թրամփի նախկին ավագ խորհրդականը: Նրա կարծիքով՝ մյուս երկրներն «զգում են ամերիկյան ղեկավարության թուլությունը: «Մեք ավելի ու ավելի քիչ ենք անվտանգության մեջ»,- կարծում է Միլլերը:

Նա տեղի ուենցողը համարել է «ճգնաժամ ազագային ավտանգության ոլորտում»: Անցյալ շաբաթ ավելի վաղ 78-ամյա Բայդենը գայթել է եւ ընկել ծնկի վրա, երբ փորձել է արագորեն բարձրանալ նախագահական ինքնաթիռի սանդուղքով Ջորջիայի նահանգ մեկնելուց առաջ: Նա բավականին արագ կանգնել է եւ բարձրացել սանդուղքով: Ինչպես ավելի ուշ հայտնել է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Քեթ Բեդինգֆիլդը, ԱՄՆ-ի նախագահին բժշկական օգնություն չի պահանջվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս