
Զինվորականները հավաստել են Մյանմայում 164 բողոքավորների մահը

Մյանմայում առնվազն 164 բողոքավոր է զոհել ուժային գերատեսչությունների աշխատակիցների հետ ընդհարումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես մարտի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Զո Մին Թունը։
Նա նշել է, որ ցավում է նրանց մահվան համար, քանի որ նրանք նույնպես այս երկրի քաղաքացիներ են»: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների հետեւանքով նաեւ զոհվել է անվտանգության ուժերի ինն աշխատակից: Ավելի վաղ Մյանմայի քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիան հայտնել է 250 զոհվածների մասին փետրվարի 1-ից բողոքավորների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ընդհարումների հետեւանքով:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս բողոքի ակցիաների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: