«Թրամփը ԱՄՆ գերագույն դատարանում կրեց ևս մի պարտություն». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Թրամփը ԱՄՆ գերագույն դատարանում կրեց ևս մի պարտություն: Դատարանը չեղարկեց նրա որոշումը, որով արգելվում էր ԱՄՆ քաղաքացիություն տալ ծննդյան փաստով: Դատարանը կայացրեց որոշում, որն իհարկե հենվում է ԱՄՆ Սահմանադրության վրա: Իհարկե ինը դատավորներից չորսը եղել են Թրամփի դիրքորոշման կողմ, սակայն որոշումը կայացվել է մեծամասնությամբ:

Թրամփը բախվում է ԱՄՆ համակարգային և ինստիտուցիոնալ դիմադրության: Սա ամենևին չի նշանակում, որ նրա մոտեցումները չեն բխում ԱՄՆ շահից: Ավելին, Թրամփը իհարկե պատկերացնում է, որ ԱՄՆ ներկայիս համակարգն ու ինստիտուցիոնալությունը ըստ էության բերում են ամերիկյան պետականության աղճատման ու քայքայման: Նրանք ԱՄՆ ներքին պրոցեսները բոլոր իմաստներով տանում են տարերայնության: Թրամփը փորձում է կանգնեցնել այն, բայց նրան էլ կանգնեցնում են ամերիկյան ինստիտուտներն ու համակարգը:

Նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը մի կարևոր հանգրվան է այդ հարցում: Եթե Թրամփը չպարտվի «խոշոր հաշվով», դա արդեն իսկ նրա համար կլինի հաջողություն և 2028-ին ռևանշի հնարավորություն:

Սակայն, նրա խնդիրները իհարկե լինելով ԱՄՆ-ում, բոլորովին չեն սահմանափակվում ԱՄՆ տարածքով: Ներկայիս Նահանգները դարձել են մի պետություն, որի վրա այսօր մակաբուծում են շատ այլ դերակատարներ:

Հենց սրա դեմ է նաև, որ փորձում է պայքարել Թրամփը: Սակայն սա իհարկե չափազացանց բարդ գործընթաց է: Իհարկե Թրամփը, կամ ի դեմս Թրամփի՝ ամերիկյան վերնախավի համապատասխան թևը կամ թիմը, որովհետև մեծ հաշով Թրամփին աջակցող շրջանակները ևս բավականին խայտաբղետ են, ամեն մեկը իր հաշվարկներով: Ու ըստ էության, ընթանում է ոչ միայն այդ թևերի դիմակայությունը դեմոկրատական ձախական-ուլտրալիբերալության դեմ կամ համաշխարհային գլոբալիզմի դեմ, որը սկսել էր արդեն տևական ժամանակ մակաբուծել ԱՄՆ հաշվին, այլ նաև կա Թրամփի շրջապատի ներսում պայքարը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031