Բաժիններ՝

Պակիստանն արգելել է երկիր մուտքը 12 երկրների քաղաքացիների

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկիր մուտքի լիակատար արգելք է սահմանել 12 պետությունների քաղաքացիների համար՝ դրանց տարածքներում կորոնավիրուսով ախտահարվածների թվի կտրուկ աճի պատճառով։

Պակիստան մուտքը լիովին փակ կլինի Բոտսվանայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Գանայի, Քենիայի, Մոզամբիկի, Պերուի, Ռուանդայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Տանզանիայի եւ Զամբիայի քաղաքացիների համար:

Արգելքը կգոծի մարտի 23-ից մինչեւ ապրիլի 5-ը: «Ժամանակավոր միջոցը սահմանվում է ի շարունակումն այն քայլերի, որոնք ձեռնարկվում են Պակիստանում COVID-19-ի տարածումը կասեցնելու համար»,- մարտի 22-ին մեջբերում է անում Dawn թերթը գերատեսչության կարգադրությունից:

Ավելի քան 20 երկրների ուղեւորները, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան, Պակիստան մեկնելուց առաջ պետք է COVID-19-ի թեստ հանձնեն: Պակիստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 20-ին երկրում արձանագրվել է այս տարի կորոնավիրուսով վարակածների թվի օրական ամենաբարձր աճը: Բժիշկները հայտնաբերել են վարակման 3 876 նոր դեպք, կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքների ցուցանիշը մարտի 20-ին երկրում հասել է 9,4 տոկոսի:

Մարտի 20-ին հաղորդվել է, որ կորոնավիրուսով են վարակվել Պակիստանի վարչապետ 68-ամյա Իմրան Խանը եւ նրա կինը: Դա տեղի է ունեցել նրանց կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստանալուց հետո երկու օր անց: Ներկայումս նրանք գտնվում են տանն ինքնամեկուսացման մեջ: Վերջին 24 ժամում պակիստանցի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 667 նոր դեպք:

Համավարակի ընթացքում ախտահարվածների ընդհանուր թիվը մարտի 22-ին աճել է  մինչեւ 626 802: COVID-19-ով հիվանդության հարուցած հետեւանքներից մեկ օրում մահացել է 44 հիվանդ, ինչի հետեւանքով մահացու վախճանների թիվը հասել է 13 843-ի: Ապաքինվել է 581 852 բնակնիչ, 2 900 հիվանդ հիվանդանոցներում է գտնվում օրհասական վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս