ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել է ՄՕԿ-ի էթիկայի հանձնաժողովի ղեկավար
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Դա տեղի է ունեցել ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի ժամանակ, որը հուլիսի 20-ին տեղի է ունենում Տոկիոյում։
Պան Գի Մունի թեկնածությունը պաշտպանել է ՄՕԿ-ի 71 անդամներից 70-ը: «Ցանկանում եմ ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնել եւս չորս տարով վերընտրման համար: Ինձ համար պատիվ է եւ արտոնություն աշխատելն այդ պաշտոնում»,- ասել է Պան Գի Մունը: Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2007 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: