Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,-ասել է Շուգաևը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչներ գնելու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031