Բաժիններ՝

Ռուսաստանն Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր ունի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ստացել է տեղեկատվություն Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի համագործակցության կոնկրետ փաստերի մասին: Հուլիսի 20-ին այդ մասին հայտարարել է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Վալդայ» բանավիճային ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ:

«Ես համոզված եմ, որ այդպիսի փոխգործակցություն եղել է: Բայց մենք հո պարզապես հենց այնպես չենք սկսել դա ասել: Մենք սկսել ենք միանգամայն կոնկրետ տեղեկատվություն ստանալ համագործակցության այդ փաստերի մասին: Ուղղաթիռներով (զենքի) վերաբեռնման փաստերի մասին,- նշել է նա:- Եվ մենք այն ստացել ենք տեղացի աֆղաններից, այդ թվում տեղական մակարդակի ղեկավարներից, ովքեր չէին հասկանում, թե ինչու են ուղղաթիռները ռազմամթերք մատակարարում այն շրջաններին, որոնք գրավել են «Իսլամական պետության» ջոկատները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս