Բաժիններ՝

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բայդենն աջակցոււթյուն է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շակք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս