Հավանայում իրադրությունը հանգիստ է բողոքների և անկարգությունների մեկ շաբաթվանից հետո
Ոստիկանության կարգախմբերը, որոնք ուղակվել էին Հավանայի կենտրոնական շրջանների պարեկման հուլիսի 11-ի զագվածային անկարգություններից հետո, շարունակում են հերթապահություն անել: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը, քաղաքում իրադրությունը հանգիստ է։ Պարեկներն այժմ երեւում են Հավանայի Մալեկոն գլխավոր առափնյա փողոցում, Կապիտոլիումի շրջակայքում եւ Կենտրոնական Հավանայի մոնիցիպալիտետում:
Շարժական ինտերնետը քաղաքում գործում է առանց լուրջ խանգարումների, սոցցաների մուտքը մասնակիորեն վերականգնվել է: Սակայն օգտատերերի մի մասը գանգատվում է տվյալների հաղորդման ցածր արագությունից: Խանութներն ու հասարակական սննդի հաստատություններն աշխատում են սանիտարական նորմաներին համապատասխան, որոնք սահմանված են կորոնավիրուսի տարծումը կանխելու համար:
Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկեցրել էր, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ: Մինչ այդ Սան Անտոնիո դե լոս Բանիոս քաղաքում, որը գտնվում է Հավանայից 24 կիլոմետր դեպի հաավ, սկսվել են զանգվածային ցույցեր: Երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը Կուբայական հեղափոխության պաշտպաններին կոչ է արել դուրս գալու փողոցներ իշխանությունների դեմ սադրանքների կանխման համար: Պաշտոնական տվյալներով՝ կառավարության շատ