Բաժիններ՝

Աֆղանստանում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պալատի վրա

Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը։

Գործակալության տվյալներով՝ հրթիռները պալատի վրա արձակվել են Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց ներկա էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ այլ բարձրաստիճան անձինք:

Զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու: Իր հերթին Աֆղանստանի 1TV հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել է, որ պալատի մոտ երեք պայթյուններ են լսվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031