Բաժիններ՝

Արևմուտքի երկրների դեսպանությունները «Թալիբանին» կոչ են արել դադարեցնելու ռազմական գործողությունները

Քաբուլում ԱՄՆ-ի եւ մի շարք այլ արեւմտյան երկրների դեսպանությունները «Թալիբան» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու իր մարտական ջոկատների հարձակումը: Հուլիսի 19-ին այդ մասին հաղորդել է ԱՖղանստանի Ariana News հեռուստաալիքը: «Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուչի, Նիդեռլանդների, Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի Ֆրանսիայի, Չեխիայի Շվեդիայի Ճապոնիայի ներկայացուցչությունները, որոնք հավատարմագրված են Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, կոչ են անում անհապաղ դադարեցնելու «Թալիբանի» զինյալների հարձակումը, որն առ ոչինիչ է դարձնում հակամարտության քաղաքական լուծման հասնելու ջանքերը, բերում է տառապաիքներ եւ փախստաաններ դարձնում խաղաղ բնակիչներին,- մեջբերում է հեռուստաալիքը դիվանագետների հայտարարությունը:

  • Մենք դատապարտում ենք Աֆղանստանում մարդկանց շարունակվող կանխամտածված սպանությունը, կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի ավերումը, ինչպես նաեւ սպառնալիքները, հայտարարությունները եւ այլ քայլեր, որոնք նպատակամված են վերջին 20 տարում աֆղանների նվաճումների դեմ, որոնք մենք վճռականորեն պաշտպանել ենք»:
  • «Թալիբանի» հարձակումն ուղղակիորեն հակասում է հակամարտության խաղաղ լուծման պաշտպանության՝ նրա պնդումներին եւ Դոհայի հաշտության գործընթացին,- նշված է հայտարարության մեջ:- Այն հանգեցրել է խաղաղ աֆղանների մահվան, այդ թվում կանխամտածված սպանությունների միջոցով, խաղաղ բնակիչների տեղահանման, կողոպուտների եւ կացարանների հրկիզման, կենսականորեն կարեւոր քենթակառուցվածքի ավերման եւ հաղորդակցուղիների ցանցի վնասման» Նախօրյակին Դոհայում (Կատար) ավարտվել է Աֆղանստանի բարձր մակարդակի պատվիրակության եւ թալիբների ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը: Արդյունքներով կողմերն ընդունել են հակիրճ հայտարարություն բարձր մակարդակով հաշտության բանակցությունները շարունակելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս