Բաժիններ՝

Ավազակներն առնվազն 13 ոստիկանների են սպանել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում

Առնվազն 13 ոստիկաններ են զոհվել՝ հայտնվելով ավազակների դարանում Նիգերիայի հյուսիս – արեւմուտքում: Հուլիսի 19-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան: Ոստիկանության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Մոհամեդ Շեխուի խոսքով՝ոստիկանական պարեկախումը հարձակման է ենթարկվել՝ ժամանելով տեղի բնակիչների կանչով: «Դժբախտաբար 13 ոստիկաններ զոհվել են»,- մեջբերում է գործակալությունը Շեխուի խոսքը: Նա հավելել է, որ նահանգի բնակիչները գանգատվել են հանցավոր խմբավորման դեմ, որն առեւանգում է մարդկանց եւ խոշոր եղջյուրավոր անասուններ: Նրա տվյալներով՝ հանցագործները թաքնվում են անտառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031