Բաժիններ՝

ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավարն Իրանին նշել է Արևմուտքի երկակի ստանդարտներին հակազդելու անհրաժեշտությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մատնանշել է միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը միջուկային զենքի չտարածման հարացի շուրջն Արեւմուտքի առանձին երկրների երկակի ստանդարտներին հակազդելու համար:

Դեկտեմբերի 17-ին այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը։ «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի համագործակցությունն ատոմային սուզանվերի կառուցման շուրջը (AUKUS) հարված է հասցնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի համակարգին: Չինաստանը պատրաստ է մյուս բոլոր երկրների հետ միավորելու ջանքերը՝ միջուկային սպառազինությունների հիմնախնդրի շուրջը երկակի ստանդարտերի դեմ դուրս գալու համար»,- մեջբերում է Վան Իի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:

Ինչպես ճշտել է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավարը, անվտանգության բնագավառում այդ ձեւաչափի գործընկերությունը հիշյալ արեւմտյան երկրների միջեւ «անխուսափելիորեն կհանգեցնի ռիսկերի աճի» եւ «կդառնա սպառազինությունների մրցավազքի պատճառ»: «Նման գործողությունները խախտում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- ամփոփել է նա: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնը, Կանբերան եւ Լոնդոնը կնքել են համաձայնագիր, ըստ որի Ավստրալիան կզբաղվի ատոմային սուզանավերի կառուցմամբ ամերիկյան տեխնոլոգիաների միջոցով: Խոսքը վերաբերում է առնվազն ութ սուզանավերի, դրանցից առաջիններն, ինչպես սպասվում է, սպառազինությունում կստացվեն 2036 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031