Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան

Իրանը և Կատարը պայմանավորվել են էմիրությունում գտնվող Իրանի ընդհանուր 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդ դոլարի ապասառեցման շուրջ՝ հայտնել է Փեզեշքիանը։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին հունիսի 23-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը առաջին փուլում կապասառեցնի Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի միջոցները։

«Իրականացված ծրագրի համաձայն՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարից 6-ը կապասառեցվի և կհասնի Իրան։ Ինչ վերաբերում է մնացած միջոցների վերադարձին, ապա այս պահին դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է Փեզեշքիանը։

Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը հունիսի 18-ի լույս գիշերը հեռավար կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստանալ, իսկ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ կապակցությամբ բանակցություններ կանցկացնեն։ Թեհրանի համար վերջնարդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930