Բաժիններ՝

Ռուսաստանն ԱՄՆ-ին հորդորել է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք

ԱՄՆ-ը պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այդ մասին ասվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագիծում, որը պատրաստել է ռուսական կողմը:

«ԱՄՆ-ը պարտավորություններ է ստանձնում՝ բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արեւելյան ուղղությամբ, հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ»,-ասվում է պայմանագրի նախագծի 4-րդ հուդվածում, որը հանձնվել է ամերիկյան կողմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031