Բաժիններ՝

G7-ի երկրները նշել են մարդկության համար գլխավոր սպառնալիքը

«Մեծ յոթնյակի» երկրները կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման բարձր տեմպերը լուրջ սպառնալիք են համարում մարդկության առողջության համար: Այդ մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կայքում: Նրանք կոչ են արել ամրապնդել պետությունների միջեւ համագործակցությունը եւ առկա տվյալներ փոխանացել խնդրի լուծման եղանակն ավելի արագ գտնելու համար:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է պատվաստումների եւ վարակման ախտորոշումների հավասար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտության մասին: SARS-CoV-2 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի կեսերին՝ Բոտսվանայում եւ ՀԱՀ-ում: Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S-սպիտակուցի մեջ, որն ախտածինին անհրաժեշտ է բջիջներն ախտահարելու համար: Ենթադրվում է, որ այդ տարատեսակը սկզբում զարգացել է թույլ իմունիտետ ունեցող, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակված մարդու օրգանիզմում: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով:

Մասնագետներն այն կարծիքին են, որ դրանով կարող են վարակվել այդ թվում՝ կրկնակի հիվանդացած եւ պատվաստված անձինք, իսկ ախտանշանները տարափոխվում են հոգնածության զգացողությունից մինչեւ գլխացավ եւ մարմնի բութ ցավ: Այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս