Բաժիններ՝

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 273 միլիոնի

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 272 միլիոն 943 հազար 953: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 336 հազար 917 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 50 միլիոն 513 հազար 424 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 803 հազար 652-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 726 հազար 49-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 476 հազար 869 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 204 հազար 941 հիվանդացած, նրանցից մահացել է 617 հազար 52 մարդ:

Worldometer պորտալի տվյալների համաձայն, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 686,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2470, Հնդկաստանում՝ 341, Բրազիլիայում՝ 2875 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս