
ԵՄ-ի գագաթնաժողովը չկարողացավ էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները չեն կարողացել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել միության երկրների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով:
Այդ մասին հայտնել է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ սեղանի շուրջը տարբեր կարծիքներ են, ուստիեւ չկարողացանք ամփոփիչ հայտարարություն ընդունել: Մենք այս հարցին կվերադառնանք հաջորդ գագաթնաժողովին»,- ասել է նա:
Միշելի խոսքով՝ «էեներգետիկ ճգնաժամը շատ լուրջ եւ կաեւոր հարց է, որի լուծմանը հանձնառու են բոլոր ղեկավարները»: «Բայց հասկանալի դարձավ, որ այսօր մենք չենք կարող համաձայնության հասնել»,- հավելել է նա: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է գագաթնաժողովի հարթակների մի աղբյուր, Եվրամիության անդամ երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ են ծագել, մասնավորապես, ատոմային էներգետիկայի պատճառով. կարելի է արդյոք այն մաքուր համարել թե ոչ:
Աշնանը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ բորբոքվեց այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին սրընթաց աճել՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարը: Գները հետագայում հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 հազար դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին: