
27 մարդ մահամերձ վիճակում է Օսակայում բռնկած հրդեհի հետևանքով. Kyodo

Առվազն 28 մարդ է տուժել այն հրդեհի հետեւանքով, որը դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքում: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։ Ըստ որում նրանցից 27-ը գտնվում է սրտի եւ թոքերի կանգի վիճակում. Ճապոնիայում այդպես են հայտնում նրանց մասն, ում մոտ մահը լիազոր բժշկի կողմից դեռ չի հաստատվել հատուկ ընթացակարգով:
Բռնկումը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանից ոչ հեռու բանուկ թաղամասում՝ գրասենյակային շենքերից մեկի չորրորդ հարկում: Շենքում գտնվում են կլինիկա, գեղեցկության սրահ, անգլերենի դպրոց եւ մի քանի գրասենյակներ: Ոստիկանությունը կասկածում է, թե հրդեհի պատճառ կարող էր դառնալ հրկիզումը: Ենթադրաբար, կլինիկայի այցելուները եւ անձանազմը հայտնվել են արգելափակման մեջ եւ չեն կարողացել դուրս գալ: Բռնկումից անմիջապես հետո պատահարի վայր է ժամանել 30-ից ավելի հրշեջ անձնակազմ: Նրանք կես ժամում մարել են կրակը, հաղորդել էՏԱՍՍ-ը: