«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»:
Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Թաթարստանի առողջապահության նախարարի տեղակալ Ելենա Շիշմարեվան մահացած է հայտնաբերվել սեփական տանը:
Ռուսաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը:
Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունել է ձմեռային Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը:
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ:
Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 7-ին պլանավորված ճաշկերույթը։
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նոր խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հրապարակել է «կրկնակի կառավարության» ստեղծման իր ծրագիրը՝ մեկը Բարսելոնում, մյուսն Իսպանիայի սահմաններից դուրս:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
Վալոնիա-Բրյուսել Դաշնության պետական ծառայության եւ բյուջեի գործերի նախարար Անդրե Ֆլաոն առաջարկել է արաբերեն դասավանդել Բելգիայի ֆրանսալեզու հանրակցության դպրոցներում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:
Սահարայի անապատում դարձյալ ձյուն է տեղացել:
Բրյուսելում անցած գիշեր ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հայտնվել ավտոմայրուղում, զոհեր չկան:
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ձյունը հանգեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների. ավտոբուսները դադարել են երթեւեկել, մետրոյի գծերի մի մասն աշխատում է իրենց հզորության կեսի չափով:
Գազայի հատվածում պահուստային էլեկտրագեներատորների համար վառելանյութի պակասը հիվանդանոցներին եւ բժշկական կենտրոններին հարկադրում է փակվելու:
Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բազմօրյա բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը դրվելու է նոր կառավարության աշխատանքի հիմքում:
Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:
Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը:
Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, այս շաբաթ Հարավային Կորեա կայցելի Փհենչհանի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատվիրակության կազմում:
Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր է, թողել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել:
Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել մարտադաշտում եւ զրկվել ֆինանսավորման աղբյուրների 90 տոկոսից, բայց դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար:
Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում: