Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին: Այս մասին հայտնում է Ukraine.segodnya-ն:
«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին: