Բաժիններ՝

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի է հայտարարել

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:

Այդ մասին ասված է փետրվարի 24-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Ավիափոխադրիչներին հիշեցնում ենք, որ այժմ դա (Ուկրաինայի տարածքն) ակտիվ հակամարտության գոտի է»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ որում նշված է, որ ներկայիս պայմաններում «Ուկրաինայի օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը, ներարյալ օդանավակայանները, ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը ռիսկեր է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար»:

«Մասնավորապես, գոյություն ունի ինչպես կանխամտածված նշանառության, այնպես էլ քաղաքացիական ինքնաթիռների սխալ նույնականացման վտանգ»,- ընդգծել են EASA-ում: «Մարտական գործողությունների վարման վերերկյա եւ օդանավային միջոցների լայն սպեկտրի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը մեծ ռիսկ է ներկայացնում քաղաքացիական թռիչքների համար, որոնք կատարվում են թռիչքի բոլոր բարձրություններում եւ Էշելոններում»,- եզրափակել են Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս