ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ուկրաինական սահմանապահ ծառայության զինծառայողները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները չեզոքացված են: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ շարքից հանվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները:

Տեսանյութեր

Լրահոս