Ամերիկյան Բլումինգթոն քաղաքի 23-ամյա բնակիչ, բալետի ուսուցիչ Լիզի Քուահը մայր է դարձել 2019 թվականի հունիսի 23-ին:
Բոսթոնի վազքի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է:
Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ:
Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։
«Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո այրվել է Ուրջար բնակավայրի օդանավակայանում (Արևելա-Ղազախական մարզում)։
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից:
Լավրովը հեղինակավոր, լուրջ ֆիգուր է, նա համանախագահ երկրի ներկայացուցիչ է։ Լավրովը շատ կոնֆլիկտային հարաբերություններում է եղել, նա բլեֆներ չէր անի։ Ըստ երևույթին, եղել է կոնֆլիկտ հայկական և ռուսական դիվանագիտությունների միջև, ինչո՞ւ, որովհետև հայկական դիվանագիտությունը պնդել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի գործընկեր, ընդհանրապես ռազմավարական դաշնակից, աջակցի բլեֆի դիվանագիտությանը, այսինքն՝ ժամերով խոսել, բայց ոչնչի շուրջ, եթե Մնացականյանը ցանկանում է, կարող է նման կերպ մտածել, սակայն Մամեդյարովն այդպես չի կարծում, և ոչ ոք այդպես չի կարծում։
Նախագահի ելույթը տեղի է ունեցել ամերիկյան սոցիալական ցանցերը կարգավորելու մասին հրամանագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո` «կանխելու համար գրաքննությունը և կողմնակալությունը»: Դրանից առաջ Twitter-ում հայտնվել էր տեղեկատվության վավերացման գործառույթ, և Թրամփի մի քանի գրություններ ճանաչվեցին՝ որպես կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկություններ:
Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Հարավային Կորեայում վերաբացվելուց ընդամենը օրեր հետո ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պատճառով:
Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքին:
Չինաստանում 6 մարդ է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 935 հազարից:
Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման հաջորդ թեստը կհանձնեն մայիսի 31-ին՝ լիագումար նիստից առաջ:
Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Ամերիկյան բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերությունը մայիսի 28-ին պայմանագիր է կնքել շվեյցարական «CordenPharma» ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374:
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից:
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»: