Հայաստանը ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա

Հայաստանը Եվրոպական միության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում:

Այս մասին հայտնում է The guardian պարբերականը:

Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան:

Բացի այդ, ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա նաև Ադրբեջանը:

Համաձայն The guardian պարբերականի հրապարակման՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Նշվում է, որ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը:

Տեսանյութեր

Լրահոս