Ղազախստանը շարունակում է Ադրբեջանի տարածքով նավթի փոխադրման շուրջ բանակցությունները
Ղազախստանի նավթագազային ընկերությունը «КазМунайГаз» (КМГ) Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ շարունակում է բանակցել նավթի փոխադրման իրականացման տարբերակների շուրջ:
Այս մասին հայտնում է Ղազախստանի Էներգետիկայի նախարարությունը:
«Ղազախստանի նավթի արտահանման ուղիների հետագա դիվերսիֆիկացման և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման շրջանակներում Էներգետիկայի նախարարությունը և KMG-ն բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ ղազախական նավթը Ադրբեջանի տարածքով փոխադրելու հարցերի շուրջ»,- նշել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։
Տեղեկության համաձայն՝ խոսք է գնում ոչ այնքան մեծ ծավալների փոխադրման վերաբերյալ: